Կձևավորեր Ազգային ռազմավարության ծրագիր, եթե նախագահ դառնար


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը համոզված է, որ փետրվարի 18- ին կայանալիք համապետական ընտրությունները կլինեն օբյեկտիվ: Քաղաքական սուր պայքարի բացակայության պարագայում դրանք կկայանան առանց վարչական և այլ լծակների կիրառման, ասում է Արմեն Մազմանյանը։
Սեփակական հավակնությունների պատճառով ընդդիմադիր դաշտին այդպես էլ չհաջողվեց միավորվել, արձանագրում է անկուսակցական արվեստագետը: Ըստ նրա՝ ընտրարշավին պակասում է գաղափարական պայքարը:
Այնուամենայնիվ՝ Մազմանյանը ունի իր նախընտրած թեկնածուները, ովքեր, ըստ նրա, արժանի են հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին: Եթե ինքը լիներ երկրի նախագահ, առաջին հերթին կձևավորեր Ազգային ռազմավարության ծրագիր։
Արվեստագետին հարազատ են ազգային, ազատական և պահպանողական քաղաքական ուղղությունները: Այս դրույթնեը պետք է լինեն մեր ազգային պետական շահերի հիմքում, կարծում է նա։
Արմեն Մազմանյանը պնդում է, որ աշխարհաքաղաքական ներկա զարգացումներում մեր երկրին անհրաժեշտ է պահպանել սեփական ինքնությունը՝ մասնակցելով ինտեգրման գործընթացներին: