Հասարակություն
«Ժողովուրդ». Դատավորի որոշումը կվտանգի թերթի գործունեությունը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի որոշմամբ «Ժողովուրդ» օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված: Օրաթերթի այսօր տարածած հայտարարության մեջ նշված է, որ որոշումն ստացել են այսօր։
Պատճառը Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի հայցն է։ Ֆաբրիկայի սեփականատերը մեղադրում է թերթին հրապարակումներից մեկում իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արարտավորելու մեջ։
«Ժողովուրդը» կարծում է, որ դատավորի՝ գույքի վրա արգելանք դնելու որոշումը կվտանգի օրաթերթի հետագա գործունեությունը։