Քաղաքական

«Ընտրապայքարում փոխել եմ մթնոլորտը»,- ասում է Արամ Հարությունյանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կարծում է, որ իր առաջադրմամբ ընտրապայքարում փոխել է մթնոլորտը: Հավատարիմ մնալով իր ծրագրին, Արամ Հարությունյանը հույս ունի, որ մյուս թեկնածուները ևս կհետևեն իր օրինակին և մինչև ընտրությունները կհանեն իրենց թեկնածությունը և կօգնեն իրեն առաքելությունը կատարելու հարցում: Իսկ եթե նույնիսկ իր ծրագիրը չիրականանա, Արամ Հարությունյանն այդ դեքպում ունի իր կանխատեսումները: Ըստ այդմ նա կարծում է, որ ձայների մեծամասնությամբ 2-րդ տեղում կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղի համար կպայքարեն Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը, որն էլ ամենայն հավանականությամբ կհասնի Հայրիկյանին:

Թողնել պատասխան

Back to top button