ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել պատրիարքարանի Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները՝ երեսուներեք հոգևորական: Համաձայն Երուսաղեմի Ուխտի կանոնադրության (1882թ.)՝ պատրիարքի թեկնածու կարող են լինել Սրբոց Հակոբյանց միաբանության երեսունհինգ տարին լրացած վարդապետերն ու եպիսկոպոսները: Հունվարի 25-ին պատրիարքարանում կանոնադրական բարեփոխումների մասին ժողով կգումարվի: Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի (1990-2012) վախճանից հետո:

Թողնել պատասխան

Back to top button