ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ-ում քվեարկությամբ որոշվեց մոնիտորինգի տակ պահել Ադրբեջանին

Հունվարի 23-ին ուշ գիշերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկությամբ որոշվեց մոնիտորինգի տակ պահել Ադրբեջանին: Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի զեկույցի հիման վրա ընդունված հայտարարությամբ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում «քայլեր ձեռնարկել ժողովորդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ»: ԵԽԽՎ-ն նաև ընդունած հայտարարությամբ մտահոգություն է հայտնում դատական համակարգում անկախության բացակայության առնչությամբ:  ԵԽԽՎ-ի ընդունած հայտարարության համաձայն, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ պետք է բարեփոխել, մասնավորապես դա կարող է վերաբերել ընտրական հանձնաժողովների ձևավորմանը, թեկնածուների գրանցմանը և այլն:

ԵԽԽՎ-ի մյուս մտահոգությունը վերաբերում է Ադրբեջանի խորհրդարանում բազմակարծության բացակայությանը: «Ադրբեջանի առավել հայտնի ընդդիմադիր կուսակցությունները ներկայացված չեն խորհրդարանում: Իշխող կուսակցությունը միակն է, որ կարողանում է քաղաքական խումբ ձևավորել և չկա որևէ երկխոսություն իշխող կուսակցության և երկրում մյուս ընդդիմադիր ուժերի միջև», -ասված է հայտարարության տեքստում: Հետաքրքրություն է ներկայացնում նաև հիմնարար ազատությունների, խոսքի ազատ արտահայտման առումով իրավիճակը Ադրբեջանում: Վեհաժողովը ահազանգել է ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ այսպես կոչված «գործեր սարքելու» կապակցությամբ:  Նշենք, որ հայկական պատվիրակության անդամները ընդունելի չէին համարում Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի զեկույցները:

Թողնել պատասխան

Back to top button