ԿարևորՀասարակություն

Այս գարնանը ևս շուկայականից մատչելի գնով գյուղացուն պարարտանյութ ու դիզելային վառելիք կտրամադրվի

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կառավարության կողմից իրականացվող աջակցման ծրագրերը շարունակվելու են նաև 2013թ: Գործադիր մարմինն այսօր որոշել է կրկին աջակցել հանրապետության հողօգտագործողներին ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Այս տարի էլ գյուղացիները մատչելի գնով դիզվառելի ու ազոտական պարարտանյութ են ստանալու: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ փոքր ու միջին բիզնեսի համար տարեկան առաաձնացվող 150 մլն դրամն այնքան էլ մեծ գումար չէ: Նա խոստացել է ամեն ինչ անել, որ ռեսուսրներն ավելանան: Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է , որ Հայաստանում տնտեսությունն իր կյանքով է ապրում, ու պետք չէ հատկապես նախընտրական այս փուլում տնտեսությունը կապել քաղաքական գործընթացների հետ:

Խթանել տնտեսությունը՝ նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացման ճանապարհով: Որդեգրված քաղաքականությունը շարունակական է: Վերջին տարիներին տարբեր ծրագրերով ու տարբեր խողովակներով ՓՄՁ-ին 98 միլիարդ դրամ է հատկացվել: Խնդիրների լուծման համար առանձնացված 150 մլն դրամը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այնքան էլ մեծ գումար չի համարում: Ավելին, նշում է՝ որպես էկոնոմիկայի նախարար ամեն ինչ կանի, որպեսզի ռեսուրսերն ավելանան: Հատկապես որ, նախարարի ձևակերպմամբ, ճգնաժամից «ոնց որ թե դուրս ենք եկել»: Հաճախ ենք լսում, որ այս կամ այն հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունը փակվել է, ՓՄՁ-ի ներկայացուցիչը սա տարբեր կերպ է պատճառաբանում՝ հարկայինի հետ կապված խնդիրներ, սոցիալակն այլ հարցեր: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երևույթը մրցակությամբ է պայմանավորում: «Շուրջ 60 հազար ակտիվ գործող ընկերություն կա Հայաստանում, մոտ հինգ հազարը օտարերկյա կապիտալի մասնակցությամբ ընկերություններ են»,- ասում է ու կոչ անում դրամատիկական երագգավորում չտալ, որ այս կամ այն ընկերությունները փակվում են, սովորաբար ավելի շատ բացվում են,ք ան փակվում, վստահեցնում է ոլորտի պատասխանատուն.«Հարյուրավոր ու հազարավոր ընկերություններ կարող են փակվել, ու բացվել,շուկա է, մրցակություն կա , կարևորը ընկերությունների թիվն է, սովորաբար բացվածների թիվը փակվածների թվից ավելի շատ է լինում: Ընկերությունների 92 տոկոսը մոտավորապես փոքր ու միջին ընկերություններն են»:

Նախորդ տարեվերջին ԱԺ-ի կողմից ընդունված հարկային փաթեթը դժգոհությունների ալիք է բարձրացրել: Մեկ ատամնաբույժներն են դժգոհում, մեկ անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչները: Սա էլ է բնական, բյուջեն բոլորինն է, բյուջեի եկամուտները համալրելը բոլորիս կարևորագույն խնդիրներից մեկն է,- ասում է: Սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջեի եկամուտների հիմնական մասն ուղղվում է հենց սոցիալական խնդիրների լուծմանը: «Իհարկե ցանկացած հարկային փաթեթ, ցանկացած հարկային գործողություն, դա չի երջանկացնում կամ չի ուրախացնում բիզնեսին, որովհետև հենց հարկի էությունը նա է, որ որոշակի գումար պետությունը վերցնում է մասնավորից և ուղղում է ընդհանուր համապետական խնդիրներ լուծելուն»:

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ Հայաստանում տնտեսությունն իր կյանքով է ապրում, ու պետք չէ հատկապես նախընտրական այս փուլում տնտեսությունը կապել քաղաքական գործընթացների հետ.«Բայց բարեբախտաբար Հայաստանի տնտեսությունը հանգիստ է վերաբերվում ցանկացած քաղաքական գործընթացների, և տնտեսության վարքագիծն էականորեն չի փոխվում»:

Տիգրան Դավթյանը Հայաստանի երրորդ հանրապետության 10-րդ էկոնոմիկայի նախարարն է, աշխատել է տնտեսական ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, ծանոթ է տնտեսության զարգացմանը վերաբերող գրեթե բոլոր մոտեցումներին: Էկոնոմիկայի նախարարը ըդնհաուր առմամբ ծանոթ է նախագահի թեկնածուների առաջադրած նախընտրական ծրագրերի հատկապես տնտեսական շետշադրումներին: Սկզբունքային մեծ տարբերություններ ըստ էության չկան, մեխանիզմների առումով՝ որոշակի տարբերություններ առկա են:

Թողնել պատասխան

Back to top button