ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը պարզապես փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ամփոփել է արտաքին քաղաքական ոլորտում նախորդ տարվա աշխատանքներն ու նշել, որ շարունակելու են բանակցությունների միջոցով հասնել Հայաստանի համար առաջնային համարվող ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ և հարկ եղած դեպքում հնարավոր է կազմակերպվի նաև հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև,- տեղեկացրել է Էդվարդ Նալբանդյանը: Երկու երկների նախագահների մակարդակով հանդիպման մասին առայժմ խոսք չկա. «Վերջերս պաշտոնական Բաքուն «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման մասին» օրենք է ընդունել, որը նպատակ ունի Ադրբեջանի օդային տարածքում արգելված և սահմանափակ գոտիներ առանձնացնել և հարկ եղած դեպքում ռազմական ուժ կիրառել այդ գոտիներում հայտնված քաղաքացիական ինքնաթիռների դեմ: Այս տեղեկատվությանը կից ներկայացվել էր Ստեփանակերտի օդանավակայանի լուսանկարը»:

Անդրադառնալով այս հարցին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է պարտավորությունը և խոստումը, որ տվել էր միջնորդներին, Ադրբեջանը պարզապես փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը. «Պարտավորություն էր վերցրել Ադրբեջանը, որ զերծ է մնալու ուժի սպառնալիքից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Չնայած դրան սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների դեմ»:

Թողնել պատասխան

Back to top button