Քաղաքական

Վարդան Սեդրակյանը մարդկանց հիշեցնում է՝ «Վերեւն Աստված կա»

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ինչպես և հայտարարել է, շարունակելու է մինչև փետրվարի 1-ը ակտիվ քարոզարշավ չիրականացնել: Թեև, ինչպես ինքն է «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել, պասիվություն պահպանել այնքան էլ չի հաջողվում` հեռուստատեսային այս կամ այն հաղորդմանը հյուրընկալվելու, հարցազրույցներ տալու առաջարկները բավականին շատ են:

Ծրագիրն ուժի մեջ է` մարզեր չայցելելու առումով: Քարոզարշավի առաջին օրերին շրջաններում չի եղել, առաջիկայում էլ չի նախատեսում լինել, ասաց։

Նախագահի թեկնածուն վստահ է, որ դա միայն Երևանի պատկերը չէ: Ասում է` ֆեյսբուքյան իր էջում տեսնում է այցելուների քանակը, տարիքը` հիմանակնում  20-40 տարեկաններ, մնացածը, պարզապես, համացանցից քիչ են օգտվում: Ինքը` թեկնածուն, սկսել է օգտվել քարոզարշավի պատճառով:

Հունիսից բացված ֆեյսբուքայն էջը հավանել է մոտ 4500 մարդ: Այսպիսի քարոզարշավը թույլ է տալիս նաև միջոցներ խնայել:

Քաղաքական անցյալ չունի, քաղաքականություն է մտել առաքելությամբ` մարդկանց հիշեցնելու, որ «Վերեւն Աստված կա»։

Վարդան Սեդրակյանը համոզված է, որ ստանալու է ընտրողների 81 տոկոսի ձայները: Նա ը կարծում է, որ առաջին երեք նախագահները կդառնան իր խորհրդականները: Առաջին երկու նախագահների` այս ընտրություններ չառաջադրվելը արդեն համաձայնության նշան է համարում։ Իր համաձայնությունը, ըստ Սեդրակյանի, կտա նաև 3-րդ՝ գործող նախագահը:

Դեռ ուսանողական տարիներին կանխատեսել էր, որ ինքը դառնալու է չորրորդ նախագահը:
Թեկնածուի նախընտրական ծրագիրը կոչվում է  «Արդարության օրենսգիրք»։ Այն նոր չի գրվել։ Վարդան Սեդրակյանը էպոսից դուրս է բերել արդարության օրենքները, սկզբունքները, որոնցով առաջնորդվել են էպոսի գլխավոր հերոսները:
«Արդարության օրենսգրքի» 60 հազար օրինակ իր թիմակիցներն  արդեն բաժանել են: Մտադիր է մոտ 40 հազար օրինակ էլ տպագրել։

 

Թողնել պատասխան

Back to top button