Քաղաքական
Հրանտ Բագրատյանի հանդիպումները մարզերում կշարունակվեն


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավը մեկնարկել է հանրապետության մարզերից եւ առաջիկա օրերին շարունակելու է կրկին մարզերում:
Բագրատյանն ընդգծում է, որ ինքը մաքուր խղճով է առաջադրվել` իրեն վերապահելով այդ իրավունքը: Ընտրողներին ուղղվող իր խոսքը Բագրատյանը 3 մասի է բաժանում` ինչ է արել վարչապետ աշխատելու տարիներին, ինչպիսին է այսօր Հայաստանի իրավիճակը և ինչ ծրագրեր է պատրաստվում իրականացնել ընտրվելուց հետո:
Այսօր նախագահի թեկնածուն իր նախընտրական շտաբում հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերլուծաբաններ Ալեքսեյ Գրոմովի եւ Կախա Ինաիշվիլիի հետ: