Հասարակություն

Կենդանաբանական այգու վանդակներն ապահով չեն

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Կենդանաբանական այգու վանդակների 90%-ը պիտանի չէ կենդանիների պահպանման համար, և դա դառնում է նրանց անկման առաջին պատճառը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է  Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Կենդանիների անկման պատճառներից են  նաև աշխատողների համար ոչ հարմարավետ պայմանները և դժբախտ պատահարները, ինչպես օրինակ եղավ առյուծների դեպքում:
Պարզաբանելով վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած այդ դեպքը` Ռուբեն Խաչատրյանը անդրադարձել է նաև այգու մյուս խնդիրներին ու ձեռքբերումներին: Ըստ այդմ` 2012-ին այգի այցելողների թիվը  նախորդ տարվա համեմատ 20.000-ով աճել է: Ընդհանուր առմամբ` 275.000 այցելու:
Այսօր Երևանի կենդանաբանական այգին ունի 207 տեսակի 1400 կենդանի, որից 143-ը միայն այս տարվա ձագեր են: Ինչ վերաբերում է կորուստներին, միայն 2012-ի ընթացքում սատկել է 36 թռչուն, 7 գիշատիչ, 6 սմբակավոր, 7 սողուն, 2 ձուկ:

 

Թողնել պատասխան

Back to top button