ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի քայլը պատերազմական հանցագործություն է

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Ադրբեջանի խորհրդարանը օրենսդորեն սահմանել է, որ երկրի օդային տարածքում կարող են լինել արգելված եւ սահմանափակ գոտիներ։ «Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին» վերջերս ընդունված օրենքով՝ պետական քաղաքացիական օդագնացության վարչությունը կարող է նման գոտի սահմանել ցանկացած վայրում, ինչը կթույլատրի տվյալ գոտում գտնվող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռի նկատմամբ ռազմական ուժ կիրառել։
Ադրբեջանական լրատվամիոջոցներն այս լուրը հրապարակելիս՝ կից զետեղել էին Ստեփանակերտի օդանավակայանի լուսանկարը։

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը կարծում է, ոպ պատերազմական իրավիճակում Ադրբեջանի նման քայլը համարվում է պատերազմական հանցագործություն: Միջազգային կառույցների արձագանքներն էլ զարմանալի է համարում, որոնք ոչ ադեկվատ են արձագանքում ստեղծված իրավիճակին, ասում է նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների պահվածքը ադրբեջանագետը բնորոշեց տարօրինակ` ավելացնելով, որ Ադրբեջանը ծախսում է մեծ գումարներ` միջազգային կառույցներում իր հեղինակությունը բարձր պահելու և դրան  Հայաստանի անունը պախարակելու համար:

Սարգիս Ասատրյանը  նկատեց, որ Ադրբեջանն այս պարագայում իրավիճակը սրում է:

«Մարդ ինչքանով պետք է իրեն ապահով զգա Երևան-Ստեփանակերտ չվերթի ինքնաթիռի մեջ զուտ հոգեբանական տեսանկյունից»,- իկատեց նա:

Միջազգային ատյաններում Հայաստանը պետք է ակտիվ լինի և հստակ  բարձրաձայնի, որ Ադրբեջանը սպառնում է քաղաքացիական ինքնաթիռներին: Նրա խորհրդով՝  պետք է ակտիվ լինել քարոզչական պատերազմում:

Թողնել պատասխան

Back to top button