ԿարևորՔաղաքական

Տիգրան Սարգսյանը կհանդիպի ՌԴ վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Հեռախոսազրույցը կայացել է կողմերի միջև պարբերական բնույթ կրող շփումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար: Օգտվելով առիթից՝ ՌԴ վարչապետն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Թողնել պատասխան

Back to top button