ԿարևորՀասարակություն

Ռագըփ Զարաքոլու.1915 թվկանին գործած մեղքերը քավելու փոխարեն Թուրքիան փորձում է միջամտել ղարաբաղյան խնդրին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանն արեց առավելագույնը, դրանից այն կողմ զիջումների գնալն անհնարին էր։ Թուրքիան էլ իր հերթին արեց ամեն ինչ, այս դեպքում՝ սկսված գործընթացը տապալելու համար»,-անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած «Թուրքական տեսակետը ղարաբաղյան հակամարտության շուրջ» քննարկման ընթացքում այսօր հայտարարել է թուրք հայտնի մտավորական, հրատարակիչ ու հասարակական գործիչ Ռագըփ Զարաքոլուն։ Հիշեցնենք, որ Զարաքոլուն 1976 թվականին Ստամբուլում հիմնել է իր սեփական «Բիլգի» հրատարակչությունն ու բազմաթիվ գրքեր տպագրել Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին, ինչի պատճառով շարունակաբար հետապնդվել է և բազմիցս ենթարկվել հալածանքների։

Ռագըփ Զարաքոլուն և նրա կինը՝ Այշեն, ծագումով Արևմտյան Հայաստանից, թուրք ամուսիններ, ովքեր առաջին անգամ որոշեցին քանդել ժխտողանակության պատն իրենց երկրում։ 1976 թվականին Ստամբուլում հիմնեցին սեփական հրատարակչությունն ու Թուրքիայում առաջին անգամ հրատարակեցին Հայոց ցեղասպանության մասին անաչառ ու հավաստի գրականություն։ Հայանպաստ գործունեության համար Այշեն բազմիցս բանտարկվել է։ Ի վերջո, չդիմանալով բանտային կտտանքներին, ձեռք բերեց ծանր հիվանդություն և անժամանակ հեռացավ կյանքից։ 2011-ի հոկտեմբերին քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցության անհիմն մեղադրանքով Ռագըփ Զարաքոլուն հերթական անգամ ձերբակալվեց։ Միջազգային հանրության ճնշման շնորհիվ թուրք մտավորականն ի վերջո ազատ արձակվեց։ Ավելին ՝ Զարաքօլուն Երևանում է և այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած «Թուրքական տեսակետը ղարաբաղյան հակամարտության շուրջ» քննարկման առանցքային հյուրն էր:

«Հայաստանն ու Թուրքիան խնդիրներ ունեն դեռևս վաղ անցյալից, դրանց գումարվել է նաև ղարաբաղյան հիմնահարցը, ինչն էլ ազդում է տարածշրջանի անվտանգության վրա։ Իմ երկրում դեռևս ուժեղ են պանթուրքիստական տրամադրությունները, որոնք ազդում են հայ-թուրքական հարբերությունների վրա: 15 թվկանին գործած մեղքերը քավելու փոխարեն Թուրքիան փորձում է միջամտել ու իր դիրքորոշումը թելադրել ղարաբաղյան հարցում։ Հետաքրքիրն այն է, որ կանգնելով Ադրբեջանի կողքին Թուրքիան փորձում է դառնալ կողմ իրեն չվերաբերող հարցում ու ղարաբաղյան հացը բարձրացնել միջազգային ատյաններում՝ Արցախի ժոողվրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով։ Միաժամանակ ցանկանում է Հայաստանին զրկել ղարաբաղյան գործընթացին միջամտելու իրավունքից։ Սա Թուրքիայի երկերեսանի քաղաքականության ցայտուն օրինակ է»։

Զարաքոլուի խոսքով ճիշտ դիրքորոշման դեպքում Թուրքիան կարող էր նպաստել Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, սակայն նախապայմանների թելադրումն այս հարցում վկայում է, որ այս երկրում դեռևս առկա են պանթուրքիստական տրամադրությունները։ «Չմոռանանք նաև, որ Թուրքիայում հզոր կերպով գործում է ադրբեջանական լոբբին»,-ընդգծում է թուրք մտավորականը։ Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նշում է՝ «Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանն արեց առավելագույնը, դրանից այն կողմ զիջումների գնալն անհնարին էր։ Թուրքիան էլ իր հերթին արեց ամեն ինչ, այս դեպքում սակայն սկսած գործընթացը տապալելու համար»։

«Թուրքիան տապալեց հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես դա արեց 90-ականներին։ Թուրքիայի նման վերաբերմունքը վտանգավոր է դառնում ողջ կովկասյան տարածշրջանի համար։ Թուրքիան արկածախնդիր քաղաքականություն է վարում նաև Սիրիայի հարցում։ Նա պետք է փոխի իր քաղաքականությունը և աշխատի հանուն տարածաշրջանի խաղաղության։ Թուրքիան վերափոխելու միակ հույսը քաղաքակիրթ հասարակությունն է։ Ցեղասպանության հարցում Թուրքիայի հասարակության ներսում վերջին տարիներին սառույցը մի փոքր հալվել է։ Ղարաբաղի հրացում ևս պետք է աշխատենք, որպեսզի թուրք հանրությունը կարողանա տարանջատել այդ խնդիրները»:

«Թուրքիան չափազանց վատ է դրսևորում իրեն, ինչի համար ես ամաչում եմ։ Նա բոլոր հարցերում ընդգծում է իր երկրի անվտանգության խնդիրը, սակայն փակելով հայ-թուրքական սահմանը լուրջ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգույան համար։ Այս իրավիճակում ինձ հիացնում է Հայաստանի քաջ և ինքնավստահ կեցվածքը։ Ձեր երկիրը մի տեսակ կղզի է դարձել տարածշրջանում, որը դեռ հերոսաբար դիմադրում է»,-Զարքոլուն շարունակում է՝ գոյություն ունի մի հսկայական թղթապանակ, որտեղ Թուրքիայի գործած մեղքերն են հայ ժողովրդի հանդեպ, դրանք քավելու փոխարեն, սակայն, շարունակում է ոտնահարել հայ ժողովրդի իրավունքները:

Թողնել պատասխան

Back to top button