Քաղաքական

Շուրջ 20.000 թռուցիկ է բաժանվել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երեկ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի գործընկերները Երևանում բաժանել են մոտ 20.000 թռուցիկներ, հիշեցումներ, կարգախոսներ, ծրագրային փաստաթղթեր: Վերջիններս տարածել են խտասկավառակներ, որտեղ ներկայացված է նորûրյա պատմության մոռացվող էջերից շարժանկար: Երեկ` քարոզարշավի առաջին օրը, Հայրիկյանն ունեցել է 5-6 փոքր հարցազրույց, և 4 ուղիղ եթեր: Փոփոխություններ են տեղի ունեցել նախագահի քարոզչական պաստառների հետ կապված: Թեկնածուն Արարատի պատկերը փոխել է նախագահական նստավայրով: Հայրիկյանի կարգախոսն է` «Անկախության առաջնորդը, Անկախ Հայաստանի նախագահ»: Նախագահի թեկնածուն խոսել է նաև, թե առաջիկա նախագահական ընտրությունները բարեփոխումների իրական և իրավական ինչ հնարավորություններ է ընձեռում:

Թողնել պատասխան

Back to top button