ԿարևորՀասարակություն

Ներկայացվել է պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները: Նա երեք բարեփոխում է առանձնացրել ու նշել, որ դրանց հիմնական նպատակը պետական կառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովումն է: Դավիթ Սարգսյանն ասել է, որ կառավարության կենտրոնացված՝ www.e-gov.am կայքում բացվել է նոր բաժին, որտեղ տեղադրվել ու տեղադրվելու են Վերահսկիչ պալատի՝ պետական մարմիններում կատարված ստուգումների արդյունքները, դրանց վերաբերյալ պետական կառավարման մարմինների արձագանքն ու ոչ միայն:

Բարեփոխումներ երեք ոլորտներում՝ երեք տարբեր գործառույների վերաբերյալ, դրանք արդեն իրականցվել ու ուժի մեջ են մտել: Սա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, թափանցիկության ապահովման ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացման նպատակով: Հայաստանում շուրջ 87 լիցենզավորված գործունեության տարատեսակ գոյություն ունի, լիցենզավորված անձինք պարտավոր են տարբեր գերատեսչությունների տարաբնույթ հաշվետվություններ ներկայացնել: Կառավարության աշխատակազզի ղեկավար Դավիթ Սարգսյանն ասում է, որ հաշվետվություններն այս պահին կարելի է էլեկտրոնային եղանակով ներկայացնել ինը պետական մարմիններին. «Առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթության ու գիտության , տրանսպորի ու կապի, քաղաքաշինության ու ֆինանսների նախարարություններն են: Լիզենզավորված կազմակերպություններն այսուհետև ստանում են հնարավորություն պետությանը, պետական մարմիններին ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու համապատասխան գերատեսչություն, առանց շփվելու պետական չինովնիկի հետ»:

Հիշեցնենք, որ արդեն երեք տարի է, ինչ տնտեսվարող սուբյեկտները հարկային հաշվետվությունները հիմնականում էլեկտրոնային եղենակով էին ներկայացնում, դե իսկ այս տարվա հունվարի մեկից նրանք վերջնականապես հրաժեշտ տվեցին թղթային կրիչներին: Կառավարության կենտրոնացված՝ www.e-gov.am կայքում բացվել է նոր բաժին, որտեղ տեղադրվել ու տեղադրվելու են Վերահսկիչ պալատի՝ պետական մարմիններում կատարված ստուգումների արդյունքները, դրանց վերաբերյալ պետական կառավարման մարմինների արձագանքն ու ոչ միայն: Սա էլ հրացադրումներին ու քննադատություններին ընդառաջ՝ «Առաջին նման հաշվետվություններն ու արձագանքներն արդեն կան, որանք գումար է կազմում, որքան է վերականգնվել, որքանն է վերականգնվելու. Ինչ խնդիրներ են արդեն լուծվել, թերությունները շտկվել են , դրանք տեղադրված են, պրոցեսը լիելու է մշտական ու շարունակական և պարբերաբար թարմացվելու է: Օրինակ դուք կարող եք տեսնել, որ այս մասով արդեն վերականգնում է եղել, այս խնդիրների մասով առաջիկա երկու ամսում կլինեն փոփոխություններ»:

Ամենավերջին գրառումն օրինակ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի՝ 2012թ մարտի 7-ի 5/1 որոշումն է, Կոտայքի մարզպետարանին պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման ու բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետակական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված արդյունքների վերաբերյալ: Երրորդ բարեփոխումը՝ կրկին քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն է ուղղված, այս անգամ՝ արտասահմանում բնակվողների: Հատկապես հեռավոր վայրերում բնակվող քաղաքացիները որևէ փաստաթուղթ լրացնելու համար կիլոմետրեր են կտրում՝ հյուպատոսություն հասնելու և համապատասխան փաստաթուղթը ստանալու նպատակով: Փետրվարի առաջին տասնօրյակից այլևս երկար ճանապարհ կտրելու անհրաժեշտություն չի լինի: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյան.«Փետրվարի տասից մենք գործարկում ենք մի նոր հնարավորություն, որ մարդիկ կարող են դիմել մեր հյուպատոսություններ արտասահմանում, և փոստով ստանալ այդ տեղեկատվությունը՝ պատվիրված նամակներուվ: Այսինքն, մարդիկ այլևս որոշ դեպքերում հազարավոր կիլոմետրեր անցել և ստանալ փաստաթղթեր, տարատեսակ ծառայություններ»:

Իրականացվող բարեփոխումների նպատակը մեկն է՝ վստահեցնում են պաշտոնյաները, պետական կառավարման մարմինների գործունեությունն ավելի թափանցիկ դարձնել, նվազեցնել շփումները պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ այդ կերպ նաև նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

Թողնել պատասխան

Back to top button