Քաղաքական

Հրանտ Բագրատյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ

Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում կայացել է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի և Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հանդիպումը վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև դեսպանատան` առևտրի և զարգացման գծով խորհրդական Էրիկ Գյուլազյանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, իշխանությունների պահվածքը և ընտրացուցակների խնդիրը:

Հրանտ Բագրատյանը մանրամասն ներկայացրել է սոցիալական արդարության մոդելը, ինչը քարոզում է իր ծրագրով և բացատրել է, թե ինչպես կարելի է ընդամենը 100 քայլով երկրում արմատապես փոխել իրավիճակը: Հանդիպման ընթացքում թեկնածուի նախընտրական շտաբի անդամները տեղեկություններ են տրամադրել քարոզարշավի ընթացքի մասին: Առանձին խոսակցություն է ծավալվել ընտրացուցակների վերաբերյալ, մասնավորապես` 2 մլն 507 հազար ընտրողների ցուցակի շուրջ: Հրանտ Բագրատյանն ասել է, որ խնդիրն իր շտաբի կողմից ուսումնասիրված է և առաջիկա օրերին այդ կապակցությամբ նա հանդես կգա նամակով և հայտարարությամբ:

Թողնել պատասխան

Back to top button