ԿարևորՀասարակություն

Ծեծկռտուք` Մոսկվա-Երեւան ինքնաթիռում

Մոսկվայից Երևան ուղեւորվող ինքնաթիռում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է НТВ հեռուստաընկերությունը, միջադեպը գրանցվել է ռուսական S7 ավիաընկերությանը պատկանող  օդանավում: Ականատեսների խոսքով` թռիչքից առաջ երկու  ուղեւորի միջև վիճաբանություն է սկսվել. նրանցից մեկն արձակել է ամրագոտին, կանգնել ու հարվածել է մյուս ուղևորին: Այնուհետև նրանք սկսել են քաշքել միմյանց. օգնության են շտապել ուղեկցորդուհիները: Տղամարդիկ, սակայն, չեն արձագանքել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների` հանդարտվելու կոչերին: Քիչ անց վիճաբանությանը «խառնվել են» մյուս ուղևորները. նրանք պահանջել են «աղմկոտ» հարևանին «հանդարտեցնել» էլկտրաշոկով: «Խուլիգան» ուղևորն ի պատասխան սկսել է  վիրավորել  նրանց: Օդանավի անձնակազմը ստիպված է եղել նրան «բիզնես դաս»-ի ուղևորների համար նախատեսված սրահ տեղափոխել ու մինչեւ վայրէջքը պահել այնտեղ: Ria.ru կայքի հաղորդմամբ` վայրէջքից անմիջապես հետո, հենց ինքնաթիռում հայ ոստիկանները ձերբակալել են «չարագործ» ուղևորին: Ծեծկռտուքի մասնակիցների ազգությունը չի հաղորդվում:

 

Թողնել պատասխան

Back to top button