ԿարևորՄիջազգային

Իսրայելում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իսրայելում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Տասնիններորդ գումարման Կնեսետի 120 տեղի համար կպայքարի 32 կուսակցություն և դաշինք, հայտնում է Lenta.ru-ն։ Քվեարկության համար երկրի տարածքում բացվել է ավելի քան 10.000 ընտրատեղամաս, իսկ ընտրելու իրավունք ունի Իսրայելի ավելի քան 5.656 մլն քաղաքացի։ Ընտրությունների օրը երկրի բյուջեին կարժենա ավելի քան մեկ քառորդ միլիարդ դոլար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հանգստյան օր է պետական ընկերությունների ու գերատեսչությունների համար։ Ինչպես նշում է իսրայելական մամուլը, չնայած ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ավիգդոր Լիբերմանի գլխավորած «Լիկուդ-Բեյթեյնու» դաշինքը հաղթելու հիմնական շանսերն ունի, սակայն «Ավոդա» կուսակցության լեյբորիստները վճռականությամբ լի են իշխող կոալիցիային լուրջ մրցակից դառնալու հարցում։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button