ԿարևորՄիջազգային

Ինչ զգեստով է եղել Միշել Օբաման

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ամուսնու պաշտոնական երդմնակալության պարահանդեսի ժամանակ նրա հետ պարել է երկար կարմիր զգեստով, գրում է РИА Новости-ն։ Երկրի առաջին զույգի պարը ուղիղ եթերով հեռարձակելեն գրեթե բոլոր լրատվական հեռուստաալիքները։ «Շնորհիվ նրա ես դառնում եմ ավելի լավը թե՛ որպես տղամարդ, թե՛ որպես նախագահ։ Ես արդեն այսօր ասել եմ Կոնգրեսում ընթրիքի ժամանակ. շատերը քննարկում են նախագահի արժանիքները, սակայն ոչ ոք չի քննարկում առաջին տիկնոջ արժանիքները»,- ասել է Բարաք Օբաման՝ներկայացնելով իր կնոջը։

Ջենիֆեր Հադսոնի երգի տակ պարելիս նա ժպտացել է կնոջը և մի քանի անգամ համբուրել։ Նախատեսված երկու երդմնակալության պարահանդեսներից առաջինի համար Միշել Օբաման զգեստ է ընտրել դիզայներ Ջեյսոն Վուից, որը նրա սիրելի դիզայներներց մեկն է և 2009թ.երդմնակալության զգեստի հեղինակը։ Զգեստի նրբագեղությունն ընդգծել են Ջիմի Չու կոշիկները և Քիմբերլի Մաքդոնալդ ադամանդե բացառիկ մատանին։ Միշել Օբամայի զգեստը երդմնակալության պարահանդեսների գլխավոր ինտրիգն է և ԶԼՄ-ներիքննարկման կարևոր թեման, նշում է աղբյուրը։

Թողնել պատասխան

Back to top button