Քաղաքական

«Ժողովուրդը լավ գիտի` ինչպես պետք է թացը չորից տարբերել». Սերժ Սարգսյան

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»-Սյունիքի մարզ

«Սիսիանցիների ձայնը խաղաղության եւ ապահովության երաշխավոր Սերժ Սարգսյանին»,-այս հիմնական կարգախոսով սիսիանցիները դիմավորեցին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: «Մեր նախորդ հավաքից մեկ տարի էլ չի անցել, ուստի խնդիրն է ճշգրտել»: Սերժ Սարգսյանը շեշտեց, որ իր փորձը ցույց է տվել` ղեկավարը միշտ պետք է քայլի մարդկանց պահանջներին համընթաց, հստակեցնի եւ հաշվի առնի խնդիրների վերաբերյալ մարդկանց կարծիքները: Առաջ գնալու այլ ճանապարհ երկրի գործող ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չի տեսնում:

«Մենք մեծամիտ մարդկանց տեսել ենք, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղն է դրել: Ժողովուրդը լավ գիտի` ինչպես պետք է թացը չորից տարբերել: Ժողովրդին կարելի է ինչ-որ ժամանակ խաբել, բայց այդ ժամանակը շատ կարճ կտեւի»:

Ի դեպ, Սյունիքում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանին դիմավորողների թվում էր նաեւ Սիսիանի գործող ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ ինքը, անշուշտ,այս ընտրություններում օգնելու է Սերժ Սարգսյանին:

Թողնել պատասխան

Back to top button