ԿարևորՄշակույթ

Գոռ Սուջյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ում

Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ում ներկայացնելու է «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Նման որոշում է կայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովը ներքին քվեարկությամբ: Տեղեկանում ենք Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի պաշտոնական կայքից:

Թե ինչ երգ է կատարելու Գոռը «Եվրատեսիլում», պարզ կդառնա մարտի 2-ին: Ընտրությունը կատարելու է հեռուստադիտողն ու պրոֆեսիոնալ ժյուրին: Իսկ մինչ փետրվարի 20-ն ընդունվում են երգերի հայտեր: Դեռևս որոշված չէ` նա միայնակ ելույթ կունենա, թե խմբով: Նշենք, որ մրցույթը կայանալու է մայիսի 14- 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում:

Թողնել պատասխան

Back to top button