Հասարակություն

Բնակարանամուտ` Արմավիրի մարզում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Բնակելի շենքի վերակառուցված Արմավիրի «Սարդարապատ» պահածոների գործարանի վարչական շենքը վերաբնակեցվեց հարակից վթարային շենքի բնակիչներով: ՇահումյաՆ փողոցի թիվ 11 և 13 շենքերի բնակիչները 2 տասնյակից ավելի ապրում են կիսախարխուլ բնակարաններում` կրծողների, սողունների և միջատների հարևանությկամբ: Արմավիրի պահածոների գործարանի վարչական շենքը տարիներ շարունակ անգործության էր մատնվել: Պետական բյուջեից հատկացված 244 մլն 170 հազ. դրամ միջոցներով այն վերակառուցվեց բազմաբնակարան շենքի, որտեղ ապրելու է 44 ընտանիք:

Շենքը գազիֆիկացված է, ապահովված` կոմունալ հարմարություններով, ունի 14 մեկ սենյականոց, 25` 2 և 5` 3 սենյականոց բնակարաններ: Տարեմուտի նախորեին կառույցը շահագործման հանձնվեց, սակայն բնակարանների բանալիները չտրվեցին: Բաշխման նպատակով կազմված ցուցակներում անճշտություններ կային, որոնք արդեն պարզվել են, առանձնացվել 1, 2 և 3 սենյականոց բնակարանների բանալիները: Հանձնաժողովը բնակարանները բաժանեց վիճակահանությամբ: Հատկացումներն իրականացվել են փոխանակման սկզունքով, իրենց զբաղեցրած տարածքի չափով` 1 սենյակի դիմաց` 1 սենյակ:

Հանձնաժողովի կազմում էին նաև վթարայի շենքի բնակիչները, ովքեր մտավախություն ունեին բնակարանների անարդար բաշխման վերաբերյալ: Եթե անցած տարեվերջին, շենքի շահագործման ժամանակ բնակիչները թերահավատորեն էին վերաբերվում իրենց խնդրի լուծմանը և դժգոհություններ էին ներկայացնում վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա հիմա փոխվել է տրամադրվածությունը և ուրախության արցունքն աչքերին երախտագիտություն հայտնեցին իշխանություններին: Գասպարյան Նարինեն հուզմունքը չթաքցնելով նշեց, որ տարիների տանջանքներից հետո իր տղաների հետ վերջապես կապրի բարեկեցիկ պայմաններում:

Բնակարանները հատկացվել են «ՀՀ տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման մասին » ՀՀ կառավարության 2000թ թիվ 682 որոշմամբ սահմանված կարգով, ըստ որի բնակելի տարածքով ապահովվել են մինչև 2006թ հոկտեմբերի 12-ը բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները: Հանձնաժողովի քարտուղար Արմավիրի մարզպետարանի իրավաբանական վարչության պետ Յուրա Մանվելյանը տեղեկացրեց, որ բնակարանները բնակիչներին հանձնվել են համասեփականության իրավունքով:

Պայմանագրերը ստորագրելուց հետո նրանք 15 օրյա ժամկետում ազատելու են տարածքը, իսկ մեկամսյա ժամկետում, կարող են դիմել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանում և անհատույց մասնավորեցնել բնակարանները: 44 բնակարանից միայն մեկին չտրվեց բանալի, քանի որ բնակարանի տերը` Արամ Ավետիսյանը, գտնվում է կալանավայրում: Պատիժը կրելում մնացել է 4 ամիս: Նրան բաժին է ընկել վիճակահանության վերջում մնացած մեկ սենյականոցի բանալին:
Վթարային 2 շենքը քանդվելու է, իսկ հողատարածքը հանձնվելու պետական գույքի կառավարման վարչությանը:

Թողնել պատասխան

Back to top button