ԿարևորՔաղաքական

ԱՊՀ դիտորդներն առայժմ խախտումներ չեն հայտնաբերել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդկան առաքելության ներկայացուցիչները: Նրանք այսօր հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ, իսկ հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների հարցերին: ԱՊՀ դիտորդների խմբի համակարգող, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն հայտարարել է, որ առայժմ խախտումներ չեն հայտնաբերել:

ԱՊՀ դիտորդների խումբը երակարժամկետ դիտորդական առաքելություն է սկսում: Խմբում ընդգրկված են ԱՊՀ բոլոր երկրների խորհրդարանների անդամներ` մոտ 35 դիտորդ: Նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան, մյուս մասը խմբին կմիանա ընտրությունների օրերին: ԱՊՀ դիտորդների խմբի համակարգող, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլո:

«Երեկվանից սկսել ենք Հայաստանի նախախահի ընտրությունների դիտարկման երկարաժամկետ առաքելությունը: Սա նշանակում է, որ ընտրական բոլոր փուլերում այստեղ են լինելու դիտորդական խմբեր, որոնք ներկայացնելու են Վեհաժողովի համապատասխան՝ ընտրական գործընթացներին և ժողովրդավարական զարգացումներին հետևող կառույցը»:

ԱՊՀ դիտորդները լուրջ ներկայություն են ապահովելու՝ ասաց դիտորդական խմբի համակարգողը ՝ նշելով, որ ընտրության օրը նրանց թիվը կհասնի 35-ի: Խումբը հանդիպումներ է նախատեսում ընտրական գործընթացի մեջ ներգրավված կառույցների և ընտրություններին մասնակցող քաղաքակն թիմերի ներկայացուցիչների հետ: Արդեն հանդիպումներ ունեցել են գլխավոր դատախազությունում, Ազգային ժողովում, այցելել են թեկնածուների նախընտրական շտաբներ: Հանդիպումները շարունկելու են առաջիկա օրերին: Երևանյան հանդիպումներից հետո դիտորդները ընտրաշավի ընթացքին կծանոթանան մարզերում: Վաղը նախատեսում են Գյումրի մեկնել:

Որոշ նախնախան գնահատականներ ԱՊՀ դիտորդական խմբի համակարգողն արդեն այսօր ներկայացրեց: «Ուզում ենք արձանագրել, որ ընտրական գործընթացը կանոնակարգող հայաստանյան օրենսդրությունը բավական լիարժեք է և բոլոր այն քայլերը, որոնք մինչ այժմ ձեռնարկվել են, համապատասխանում են օրենսդրության պահանջներին»:
Խմբի համակարգողն ասաց նաև, որ թեկնածուների այս կամ այն իրավունքի ոտնահարման փաստեր դեռևս չեն գրանցել, ինչը հասատատվել են նաև մինչ այժմ ունեցած շտաբային հանդիպումներում:

Թողնել պատասխան

Back to top button