Քաղաքական

Անդրիաս Ղուկասյան. Քարոզարշավը աշխատանք է, հացադուլը՝ պայքար

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը, որը սկսել է երեկ՝ քարոզարշավի առաջին օրը: Հացադուլի վայրը Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի հարակից տարածքն է:
Ղուկասյանը հայտարարել է, որ  հացադուլն  անժակետ է և կդադարեցվի իր պահանջների բավարարման դեպքում: Իսկ պահանջները վերաբերում են հարցին, որը նա ներկայացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված  դիմումում: Թեկնածուն պահանջել էր անվավեր ճանաչել գործող նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը:

«Գտնում եմ, որ քարոզարշավին իրավունք ունեն մասնակցել այն թեկնածուները, ովքեր չեն հարկադրում մարդկանց և չեն խախտում Սահմանադրությունը: Ես հացադուլը սկսեցի  քարոզարշավի առաջին օրվանից, որովհետև չեմ ճանաչում իշխող կուսակցության թեկնածուի առաջադրվելու իրավունքը»,- այսօր ասել է նա։

 

Թողնել պատասխան

Back to top button