Միջազգային

Քոնդոլիզա Ռայսը հեռուստամեկնաբան է դարձել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը դարձել է CBS News հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում հաղորդել է հեռուստաալիքի աշխատակիցներից մեկը: Պետդեպարտամենտում երկարամյա ծառայությունից հետո Ռայսը վերադարձել էր Սթենֆորդի համալսարան, որտեղ 2009-ից քաղաքագիտություն է դասավանդում: Ռայսն աշխատել է Բուշ-կրտսերի վարչակազմում որպես պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Նրան, փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի հետ միասին այն ժամանակների ամերիկյան արտաքին քաղաքականության «բազե» են անվանում:

Թողնել պատասխան

Back to top button