Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է այն կարծիքին, որ նախագահական ընտրությունների արդյունքն արդեն կանխորոշված է

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր սկսել է Արամ Խաչատրյանի արձանի մոտից։ «Հնարավոր է». իր որդեգրած կարգախոսով նախագահի թեկնածուն առաջիկա չորս շաբաթների ընթացքում կշրջի մարզից մարզ, համայնքից համայնք ու կփորձի համոզել հայ շարքային ընտրողին, որ փոփոխությունները Հայասատնում իսկապես հնարավոր են, միայն թե պետք է հավատալ դրան ու փետրվարի 18-ին քաղաքացիական կամք ցուցաբերել։ Կենտրոնական նախընտրական շտաբ, կոնկրետ հասցե, որտեղից կղեկավարվի Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը, որպես ադպիսին գոյություն չի ունենա։ Շտաբին կփոխարինեն ավտոմեքենաները, որոնցով կամավորները կշրջեն հանրապետության մարզերում, մայրաքաղաքի համայնքներում՝ ընտրողներին փոխանցելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի առանձնահատկություններից մեկն էլ հենց սա է:

«Բոլոր հնարավոր միջոցներով կփորձենք դուրս բերել ժողովրդին թմբիրից ու համոզել, որ միայն պայքարի միջոցով են հնարավոր փոփոխությունները, մանավանդ, որ ունենք թեկնածու, ով պատրաստ է կանգնել մինչև վերջ ու պայքարել նոր, փոփոխվող Հայաստանի համար»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը։

«Հնարավոր է». կարգախոսում ամփոփված իր ուղերձով պաշտոնական քարոզարշավը Րաֆֆի Հովհանիսյանն այսօր սկսեց Արամ Խաչատրյանի արձանի մոտից։ ներկաների թվում հիմնականում «Ժառանգության» ներկայացուցիչներն էին ու ակտիվիսները։

Արդար ու օրինական ընտրությունների դեպքում փետրվարի 19-ին Հայաստանը կունենեա նոր նախագահություն

Րաֆֆի Հովհանիսյան

Նախագահի թեկնածուն խորապես դեմ է այն տեսակետին, որ նախագահական ընտրությունների արդյունքն արդեն կանխորոշված է։ «Կանխորոշել կարող է միայն Աստված։ Մարդկային տիրույթում ամեն ինչ ենթակա է փոփոխությունների և ամեն ինչ հնարավոր է», ասում է թեկանածուն՝ միաժամանակ տեղեկացնելով, որ վճռական է պայքարելու այն խախտումենրի դեմ, որոնց առնչվել է մինչ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Նախագահի թեկանծու Անդրիաս Ղուկասյանը նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավն այսօր սկսեց հացադուլով։ Ինչ խորհուրդներ կտար և ինչ կհորդորներ նրան հացադուլի հարուստ փորձ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը.«Ես անպայման կայցելեմ Անդրիասին։ Կոչ եմ անում, որ նա հրաժարվի այդ քայլից, ավելի ճիշտ է, սեփական առողջությունը հարվածի տակ չդնել և մասնակցել քարոզարշավին»։

Արամ Խաչատրյանի արձանի մոտից համախոհների փոքրիկ խմբով Րաֆֆի Հովհանիսյանը ոտքով շարժվեց դեպի Մաշտոցի պողոտա, ձեռքսեղմումներ, ժպիտներ, մտերմիկ զրույցներ երևանցիների հետ։ Նախագահի թեկնածուի պաշտոնական քարոզարշավի մեկնարկն այսպիսին էր:

Թողնել պատասխան

Back to top button