ԿարևորՔաղաքական

Պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավ

Այսօր պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նշենք, որ ըստ օրենքի, Հանրապետության նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե: Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե: Նախընտրական քարոզարշավը կավարտվի փետրվարի 16-ին, որին կհաջորդի լռության օրը: Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 18-ին: Առաջադրված են  նախագահի 8թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ  Սարգսյանը, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող «Ազատութուն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂ-ի նախկին Արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ու Էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Թողնել պատասխան

Back to top button