ԿարևորՎերլուծական

Ոչ մրցակցային ընտրություններն արտացոլում են Հայաստանի այսօրվա քաղաքական իրականությունը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Առաջիկա ընտրություններն ամենաքիչ մրցակացայինն են Հայաստանի անկախացումից ի վեր և  արտացոլում են Հայաստանի  քաղաքական իրականությունը՝  խոսելով այսօր մեկնարկած քարոզարշավի մասին և գնահատելով նախընտրական պայքարն ասել է Տարածաշրջանմային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Նրա կարծիքով, սակայն, ի տարբերություն Ուզբեկստանի կամ Բելառուսի , այս իրավիճակի համար  մեղավորը  իշխանությունները չեն: Գործող նախագահը չունի ուժեղ և կենսունակ մրցակից:
Ոչ մրցակցային ընտրությունները, վերլուծաբանի կարծիքով , արտացոլում են Հայաստանի այսօրվա քաղաքական իրականությունը։

Նախագահական ընտրարշավի մյուս բնորոշիչը, ըստ Կիրակոսյանի, ոչ թե գաղափարների ու ծրագրերի, այլ անհատների միջև ընթացող մրցապայքարն է, ինչը քաղաքական բանավեճի ցածր մակարդակի կամ ընդհանրապես կայացած չլինելու ապացույցն է:
Բոլոր դեպքերում՝ քաղաքագետը հույս ունի, որ նախկին վարչապես Հրանտ Բագրատյանն ու նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը որոշ նոր գաղափարներ ու տեսակետեր  կներմուծեն  քաղաքական բանավեճի օրակարգ՝ նպաստելով դրա կայացմանը:

Ընտրությունների ամենալուրջ մարտահրավերը, Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով,  կլինի ընտրողների ցածր մասնակցությունը: Ըստ նրա՝ ընտրությունների պակաս մրցակցային լինելը կհանգեցնի դրանց նկատմամբ հետաքրքրության պակասին:

Բոլոր դեպքերում՝ այս ընտրությունները իշխանության համար ոչ միայն փորձություն են, այլ նաև հնարավորություն: Ըստ Կիրակոսյանի ՝ մեծ հնարավորություն կա բարելավելու ընտրական ընթացակարգը և իսկապես արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպել։
Մյուս կողմից ՝ վերլուծաբանն այս ընտրությունները հնարավորություն է համարում գործող նախագահի համար՝ քաղաքական նոր մանդատ ստեղծելու առումով:

Ի տարբերություն  պաշտոնավարման առաջին շրջանի, երբ կար Մարտի 1-ի ազդեցությունը և նախորդ նախագահի ժառանգությունը, վեընտրվելու դեպքում Սերժ Սարգսայնն ավելի ազատ գործելու և իր ժառանգությունը ստեղծելու հնարավորությունն ունի։

Ի դեպ՝ Կիրակոսյանի գնահատմամբ՝ որքան խոսուն է ընտրությունների մասնակիցների թիվը, որը, ըստ նրա, կազմված է մի քանի հին դեմքերից և ոչինչ չասող նոր անուններից, ապա նույնքան էլ խոսուն է ընտրություններին չմասնակցող ուժերի ցանկը:
Երեք հիմնական ուժերի բացակայությունը ընտրապայքարից տարբեր բացատրություն ունի: ԲՀԿ-ն դժվար է ընդդիմություն համարել, ՀՅԴ-ն իրեն հեռացրել է իր կուսակցական հիմքերից եւ  միայն Հայ ազգային կոնգրեսին է վերլուծաբանը ընդդիմադիր համարում:
Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելն, ըստ Կիարկոսյանի, ճիշտ որոշում էր։ Փոխարենը՝ սխալ էր ՀԱԿ-ի կեցվածքը Հրանտ Բագրատյանին չաջակցելու հարցում։

Այս ընտրություններով, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի ամփոփման, փակվում է Հայաստանի քաղաքական պատմության մի շրջափուլը և սկսվում է նորը, որը պետք է դառնա քաղաքական նոր էլիտայի ձևավորման շրջանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վերլուծաբանը Հայաստանի դիրքերը թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հետ հարցում իրավիճակը կայնուն գնահատաեց՝ նշելով, թե խնդիրն այստեղ դիրքերը պահպանելն է:
Նա, ընդհանուր առմամբ, կարծում է, որ  փետրվարի 18-ից հետո ՀՀ  նախագահի գերխնդիրը լինելու է ոչ թե արտաքին, այլ ներքին մարտահրավերներին դիմակայելը։ Իսկ որպես թիվ 1 ներքին մարտահրավեր՝ Ռիչարդ Կիրակոսյանը տնտեսության մեջ մենաշնորհների առկայությունն է համարում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button