Քաղաքական

Հայրիկյանը տրամադրված չէ ավանդական քարոզչական գործելակերպից օգտվել

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի «Հավատը գործերով» կարգախոսը, թեկնածուի դիտարկմամբ, «մարդկային խղճուկ մտայնությունից չի, որ  ասպարեզ է եկել, այլ վերցված է Աստվածաշնչից՝ Հակոբոսի թղթերից»:
Հայրիկյանը քաղաքացիների հետ ամեն օր է հանդիպում, սակայն հրապարակային հանդիպումներից առաջինը՝ նախնական ժամանակացույցով, հունվարի 25-ին է՝  հանրահավաքի տեսքով:
ԱԻՄ առաջնորդը  տրամադրված չէ  ավանդական քարոզչական գործելակերպն օգտագործել, այսօր  նա մեծ տեղ է  հատկացնում համացանցային հնարավորություններին:
Վաղուց գործող՝   www. hayrikyan.com,  կայքէջին վերջերս երիտասարդների նախաձեռնությամբ միացել է նաև  ֆեյսբուքյան «Հայրիկեան նախագահ» էջը:
«Հավատը գործերով»- ը, սակայն նախագահի թեկնածու  Պարույր Հայրիկյանի միակ կարգախոսը չէ։ Դրանք մի քանիսն են՝ «Ազատ Հայաստան», «Նա ով կերտեց անկախ Հայաստանը,  կարող է կերտել նաև ազատ Հայաստան»։
Պարույր Հայրիկյանն ասում  է, որ երկար ժամանակ չեն  կարգախոսներ որոնել, արդեն եղածներն օգտագործել են ըստ պահի անհրաժեշտության: Նախապատվելին, սակայն, Աստվածաշնչյան «Հավատը գործերով»  կարգախոսն է։

Թողնել պատասխան

Back to top button