ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ Ղարաբաղի ենթակոմիտեն չի գործի. հանդիպումները կլինեն ոչ պաշտոնական

ԵԽԽՎ  նախագահ Ժան Կլոդ Մինիոնն այսօր հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրով ենթակոմիտեն չի գործի։

Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկին տված մամուլի ասուլիսում նա նշել է, որ ԵԽԽՎ նախկին նախագահն էր պաշտպանում ենթակոմիտեի աշխատանքի գաղափարը, սակայն ինչը դրան չի աջակցում։

«Քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա ես լիովին վստահում եմ դրա աշխատանքին»,- ասել է Մինիոն՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը իր լուման է ցանկանում բերել հակամարտության կարգավորման գործին։

ԵԽԽՎ նախագահը կազմակերպելու է եռակողմ հանդիպում իր եւ վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների մասնակությամբ, որոնք պաշտոնական բնույթ չեն կրին։

«Մենք որոշում ենք ընդունել մեր հանդիպումների մասին մամուլին չհաղորդել։ Քանի որ լուրջ պայմանավորվածությունների չենք հանգել, բանակցությունները շարունակվում են։ Եռակողմ հանդիպումները կանցկացվեն ոչ միայն Ստրասբուրգում, այլ նաեւ մեր կոմիտեների նիստերում՝ Փարիզում եւ այլ քաղաքներում»,- ասել է նա։
«Այս նստաշրջանի ընթացքում մենք ժամանակ կգտնենք, որպեսզի հանդիպումներ անցկացնենք միասնական ձեւաչափով՝ երկու պատվիրակությունների հետ։ Հուսով ենք, որ մենք պայմանավորվածությունների կհանգենք մինչեւ մայիս՝ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, եւ կարող ենք հայտարարություն անել այդ ձեռքբերման մասին»,- ասել է ԵԽԽՎ նախագահը։

Թողնել պատասխան

Back to top button