Քաղաքական

Արամ Հարությունյանը դուրս կգա ընտրապայքարից՝ մյուսներին կոչ անելով հետեւել իրեն

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի քարոզարշավը հիմնականում հիմնված է լինելու Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով տրամադրվող անվճար եթերաժամերի վրա, այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է թեկնածուն:
Ըստ նրա՝ նախընտրական ծրագիրը չէ, որ պետք է դեր խաղա: Նախևառաջ պետք է ունենալ քաղաքական կամք: Արամ Հարությունյանը գտնում, է որ պետք է հասնել նրան, որ նվազագույնը քվեաթերթիկում մնա միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անունը, իսկ առավելագույնը՝ Սերժ Սարգսյանը ևս դուրս գա ընտրապայքարից և անցկացվեն նոր ընտրությւոններ:

Արամ Հարությունյանը նշեց, որ ընտրություններից 10 օր առաջ դուրս է գալու ընտրապայքարից՝ խորհուրդ տալով մյուսներին էլ հետեւել իրեն։

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button