ԿարևորՔաղաքական

Անդրիաս Ղուկասյանը սկսել է հացադուլը

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր առավոտից սկսել է անժամկետ հացադուլը: Նա այս պահին նստած է Գիտությունների ազգային ակադեմայի դիմաց` աստիճանների մոտ: Թեկնածուն իր կողքին փակցրել է «Վերջ շինծու ընտրություններին» գրությամբ ցուցապաստառ: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնկան ընտրական հանձնաժողովից պահանջում էր անվավեր ճանաչել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն մերժել էր Ղուկասյանի դիմումը: Անդրիաս Ղուկասյանն այսօր հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտնի, կամ էլ Եվրոպական դիտորդները հայտարարեն, որ Հայաստանը ոչ ժողովրդավարական երկիր է և դիտորդական առաքելություն չիրականացնեն:

Թողնել պատասխան

Back to top button