Միջազգային

Այսօր կբացվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում այսօր կբացվի Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Օրակարգի հարցերն են՝ իրավիճակը Կոսովոյում, Ադրբեջանի պարտավորությունների իրականացման մոնիթորինգը և ռուս-վրացական հարաբերությունների մասին հարցը: Առաջին օրը ելույթ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ռուս-վրացական պատերազմի մասին զեկուցմամբ, որին կհաջորդի ավանդական քննարկումը: Իսկ ռուսական պատվիրակության ղեկավար Պուշկովը հայտնել է, որ պատրաստվում են բարձրացնել Սաակաշվիլու կառավարման տարիներին Վրաստանում արձանագրված մարդկանց իրավունքների խախտման դեպքերը: Օրակարգային կարևոր հարցերից է Ադրբեջանի՝ Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունների քննարկումը: Քննարկվելու է նաև ադրբեջանական քաղբանտարկյալների մասին հատուկ որոշումը, որի վերաբերյալ Բաքուն հայտնել է իր բողոքը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն չունի բավարար ապացույցներ: ԵԽԽՎ-ն կքննարկի նաև Կոսովոյի իրավիճակը, Եվրոպայում ԶԼՄ-ների ազատությունը և Եվրոպայի Խորհրդի կողմից մարդկանց օրգանների վաճառքի դեմ պայքարի կոնվենցիա մշակելու որոշումը: Այսօր մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կավարտվի Ստրաստբուրգում 25-ին:

Թողնել պատասխան

Back to top button