ԿարևորՀասարակություն

Դինքի սպանությունից՝ վեց տարի անց

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Վեց տարի առաջ հունվարի 19-ին Թուրքիայում սպանվեց Հրանտ Դինքը։ Նա հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր։ Հայտնի էր իր համարձակ ելույթներուվ, քաղաքական ամենախճճված խնդիրների վերաբերյալ հոդվածներով։ Հրանտ Դինքը սպանվեց «Ակոսի» խմբագրատան առաջ՝ գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Հեռանալուց առաջ 17-ամյա մարդասպանը գոչել էր «գյավուր»։ «Դինքի սպանությունը մեկ անգամ ևս փաստեց, որ թուրքական պետությունը ոչ միայն պատրաստ չէ ճանչել Հայոց ցեղասպանությունն ու Հայաստանի հետ կառուցել դիվանգիտական հարաբերություններ, այլև չի երաշխավորում այս հանրապետության տարածքում ապրող, ազգությամբ հայ իր երկրի քաղաքացիների կյանքի անվտագության համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը։

Վեց տարի առաջ հունվարյան այս օրը Ստամբուլում, իր ղեակվարած «Ակոս» թերթի խմբագրատան առաջ սպանվեց Հրանտ Դինքը, որովհետև հայ էր ու Թուրքիայում համարձակվում էր խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Հայազգի լրագրողը խոսում էր նաև թուրքիայի ժողովրավարացման անհրաժեշտության մասին, խոսում էր այս երկրում խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների ու ընդհանրապես մարդու իրավունքենրի մասին։ Հայերի ու թուրքերի միջև Հրանտ Դինքը շատ կարևոր քարոզիչ էր ու անկեղծորեն հավատում էր, որ հայ մարդը Թուրքիայում կարող է ապրել ազատ ու չենթարկվել պատմական ճնշումների։ Դինքի սպանության գործով Թուրքիայում սկսված շոու դատավարությունն ունեցավ խայտառակ ավարտ։ Թուրքական իշխանությունն ու արդարադատությունն ամեն ինչ արեցին, որպեսզի հայ լրագրողի սպանությունը մատուցվի որպես մի խումբ ազգայնականների ձեռքի գորք։ Դատարանը 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտեց սպանության գործիք հանդիսացած 19-ամյա Օգյուն Սամասթին, իսկ սպանության իրական հեղինակներն առ այսօր անպատիժ են։

Պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանի համոզմամբ, քանի դեռ Թուրքիան չի ճանչել Հայոց ցեղասպանությունը այս երկրում ապրող որևէ հայի կյաքն ապահովագրված չէ։ Դինքի սպանությունը հասատատումն էր այն բանի, որ Թուրքիայում շարունակվում է 20-րդ դարազկզբի հակահայ քաղաքականությունը։ Ձեռագիրը նույնությամբ համընկնում է նաև ադրբեջանկան հայատյաց քաղաքականության ձեռագրին։ Այն օրերեին, երբ Ադրբեջանում ներում շնորհեցին և հերոսացրեցին Ռամիլ Սաֆարովին, թուրքական որոշ շրջնակներում անմիջապես շրջանառության մեջ դրվեցին նաև Օգյուն Սամասթին ներում շնորհելու վերաբերյալ ակնարկները։ Արդյոք թուրաքական իշխանությունը երբևէ կգնա նման քայլի։ Ըստ պատմաբանի մենք գործ ուենենք մի պետության հետ, որի վերաբերյալ որևէ կանխատեսում անելը չափազանց անշնորհակալ գործ է, այնպես որ ոչինչ չի բացառում։ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի կողմից նախապատրաստվող ծուղակները ևս:

Հրանտ Դիտնքի սպանությունը մեկ անգամ ևս փաստեց, որ թուրքական պետությունը ոչ միայն պատրաստ չէ ճանչել հայոց ցեղասպանությունն ու Հայաստանի հետ կառուցել դիվանգիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների, այլև չի ապահովում այս հանրապետության տարածքում ապրող, ազգությամբ հայ իր երկրի քաղաքացիների կյանքի անվտագության խնդիրը, ասում է պատմաբանը:

Թողնել պատասխան

Back to top button