Վերլուծական

Սննդի մարտերը ձեռք են բերել նոր աստիճան, գրում է «The Atlantic» պարբերականը

Ոչինչ այդքան սերտորեն կապված է ազգային ինքնության հետ, որքան ազգային ուտեստները: Շատ անգամ պայթյունավտանգ իրադարձություններ են տեղի ունենում հարևան ազգերի մոտ, երբ վերջիններս պայքարում են տարածաշրջանային նույն կերակուրի համար: Օրինակ` շոտլանդացիները, անգլիացիները և իռլանդացիները շատ հաճախ վիճում են, թե նրանցից ում պատրաստած նախաճաշն է առավել օրիգինալ: Գրում է «The Atlantic» պարբերականը: Կովկասյան տարածաշրջանում, սակայն, կարծես թե սննդի մարտերը ձեռք են բերել նոր աստիճան և մոտեցում:

Պարբերականը հղում անելով «Eurasianet.org» կայքին, նշում է, որ հայերը վերջերս պայքարում էին «Քեշքեք» անունը կրող ճաշատեսակի համար, որպեսզի այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվի «Ոչ նյութական ժառանգության» ցանկում: Հայերը նշում էին, որ «Քեշքեքը» իրականում հայկական ճաշատեսակ է և կրում է «Հարիսա» անվանումը: Արևելյան Թուրքիայի ազգագրագետների մի խումբ այս առիթով նյութեր են կազմել` ՄԱԿ-ի մշակութային գործակալություն բողոքարկելու նպատակով: Պարբերականը նշում է որ Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը փորձում է և մտադիր է ապացուցել, որ բոլոր այն բաղադրիչները, որոնք օգտագործվում են «Հարիսա»-ի պատրաստման համար, ունեն հայկական ծագում:

Չնայած այս ամենին, Հայաստանն ինքն է ընկել, այսպես ասած «ադրբեջանական կրակի մեջ»: Ադրբեջանը մեղադրել է Հայատանին «խոհարարական գողության մեջ»: Բաքվի Ազգային Անվտանգության նախարարությունը ստեղծել է նաև «Ազգային Խոհանցող Կենտրոն», որպեսզի ակնառու դարձնի իր`ազգային խոհանոցի վերաբերյալ հայտարարությունները: Անդրադառնալով մեկ այլ` «Տոլմա» անվանումը կրող և «խոհանոցային պատերազմ» առաջացնող ճաշատեսակին, պարբերականը նշում է, որ ուտեստը երկու պետությունների միջև տարաձայնության թեմա է դարձել` մասնավորապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը հայտարարել էր, որ «Տոլման» Ադրբեջանի ազգային ուտեստն է:

Թողնել պատասխան

Back to top button