Հասարակություն
Շտեմարանները մտահոգում են մասնագետներին ու դիմորդներին


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վերջին տարիներին, որպես կանոն, տարեմուտը շրջանավարտների համար սկսվում է աննախադեպ անակնկալներով: Այս տարին բացառություն չեղավ: Արդեն լույս են տեսել բուհերի րնդունելության և ըմդհանրապես ավարտական քննությունների առարկայական շտեմարանները: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ միանշանակ գնահատականներ չեն հնչում մասնավորապես «Հայոց լեզու և հայ գրականություն» 2013թ-ի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների առնչությամբ: