ԿարևորՀասարակություն
Նոր հիվանդանոցում` նոր աշխատաոճ


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի
Շուրշ 200 000 բնակչություն ունեցող Շիրակի մարզի բուժսպասարկումը պատշաճ կերպով իրականացնելու համար 2012-ին բացվեց 210 մահճակալ հզորությամբ բազմագործառութային բժշկական կենտրոնը, կենտրոնացնելով մեկ վայրում Գյումրիի «Սամարիթեր», վիրաբուժական և Շիրակի մարզային հիվանդանոցների ծառայությունները մեկտեղվել են նաեւ վերոհիշյալ հիվանդանոցների աշխատակիցների սովորույթները: Նոր աշխատատեղն ու նոր աշխատաոճն այլ մոտեցում է պահանջում, իսկ բժիշկ-հիվանդ հարաբերությունները կարգավորելու համար տնօրենը նոր քայլեր է ձեռնարկում: