ԿարևորՔաղաքական

«Հնարավոր է», «Ես ձեզանից մեկն եմ», «Վերեւում Աստված կա»… Քարոզարշավը մեկնարկում է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հունվարի 21-ին մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Այն կտեևի մինչև փետրվարի 16-ը: Ի՞նչ ծրագրեր ու ինչ կարգախոսեր են պատրաստվում ներկայացնել նախագահի թեկնածուները քարոզարշավի 27 օրերի ընթացքում, որպեսզի ընտրողներին ապացուցեն որ իրենք են լավագույնը: «Ժառանգությունը» դինամիկ ու հետաքրքիր քարոզարշավ է խոստանում ՝ գրեթե համոզված, որ կուսակացության առաջնորդի քարոզարշավը մյուսներից տարբերվելու է:

«Ինչպես միշտ, «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը մյուս թեկնածուների քարոզարշավներից ինչ-որ նորություններով կտարբերվի»,- Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիտարկումն էր: Նորություններն ըստ նրա չեն նշանակի, որ «Ժառանգությունը» կհրաժարվի նախորդ ընտրություններում ընտրած իր մարտավարություններից: Մասնավորապես «Տնից տուն, բակից բակ» մոտեցումը այս ընտրություններում էլ տեղ կգտնի:

Raffi-Hovhannisyan

«Մի խոսքով տեխնիկական մասը ապահովելու ենք այնպես, որ Րաֆֆի Հովհաննսիյանի ասելիքը հասնի յուրաքանչյուր քաղաքացուն ու նրա բնակարան»:

Քարոզարշավի մեկնարկին արդեն «Ժառանգության» առաջնորդը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը: Դրա հիմքում կուսակցության ծրագիրն է՝ լրացված քաղաքացիական խմբերի կողմից ստացված առաջարկներով և հենց իր՝ Րաֆֆի Հովհաննսիյանի անձնական մոտեցումներով: Իսկ ի՞նչ է փոխարինելու «Սարեր ենք շուռ տալու» կարգախոսին: Սա, հիշեցնեմ, «Ժառանգության» կարգախոսն էր խորհրդարանական ընտրություններին:

«Սարերը շուռ տալը հնարավոր է լինելու այս անգամ», -ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Իրականում, Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրել է «Հնարավոր է» կարգախոսը: Դե, իսկ քարոզարշավի մեկնարկը «Ժառանգության» առաջնորդը կտա հենց 21-ին, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում ընտրողների հետ հանդիպմամբ:

Թեկնածուներից Վարդան Սեդրակյանը, որը նախընտրում է ներկայանալ որպես էպոսագետ, մինչև քարոզարշավի մեկնարկը մեկ հարց կարծես թե լուծել է. հանրությանը բոլորովին անհայտ լինելուց հասցրել է ճանաչված դառնալ: Ինչով է ինքը բացատրում այս երևույթը:

Vardan Sedrakyan 06

«Ես մարդկանց հետ խոսում եմ մարդավարի, մարդկանց լեզվով, կապիկություն չեմ անում, թե գաղափար ունեմ, բայց փող չունեմ, մյուս թեկնածուների նման»:

Հարցին, թե ինչ է նախատեսում քարոզարշավի ընթացքում, Վարդան Սեդրակյանն այսպես պատասխանեց: «Էլ ավելի ակտիվ եմ լիենլու,թե համացանցում, թե հեռուստատեսությամբ»: Իսկ ինչ վերաբերում է ծրագրին, այստեղ ամեն ինչ կարծես թե հայտնի է. Վարդան Սեդրակյանի ծրագիրը կկազմվի մեր էպոսի հիման վրա:

«Արդեն պատրաստ է, բրոշյուր է մոտ 30 էջանոց, կոչվում է «Արդարության օրենսգիրք»: Հանված են այն օրենքները, որոնցով առաջնորդվել են մեր էպոսի հերոսները թե երկրի ներսում, թե երկիրց դուրս: Հենց դրանով էլ առաջնորդվելու եմ»: Իսկ կարգախոսը ավելի խոսուն է. «Վերևում աստված կա»:

Թեկնածուներից Արման Մելիքյանը նախընտրում է բոլոր խաղաղթղթերը մինչև քարոզարշավի մեկնարկը չբացահայտել: Թե ծրագրի, թե քարոզարշավի մարտավարության մանրամասները խոստանում է ավելի ուշ ներկայացնել: Առայժմ բավարավում է ձևակերպմամբ , որ բաց քարոզարշավ են վարելու:

A.Meliqyan

 

«Կբացառենք ագրեսիան, բայց կլինենք սկզբունքային: Մինչ քվեարկության օրը մեր խնդիրն է ապահովել ընտրությունների իրավաչափությունը:Եթե գտնենք, որ դա ապահովված չէ, չենք բացառում, որ քվեարկությանը չենք մասնակցի, բայց նախապես կհայտարարենք, որ ընտրությունները իրավաչափ չեն կարող լինել»:

 

«Ազգային համաձայնություն» կուսկացության առաջնորդը ծրագրային դրույթների մասին մանրամասն պատրաստվում է խոսել հաջորդ շաբաթ, առայժմ ասում է, որ այնտեղ հանգամանալի անդրադարձ կա ներքին ու արտաքին քաղաքականությանը, տնտեսական հիմնահարցերին: Քարոզարշավն, ըստ Արամ Հարությունյանի, հիմնվելու է խոսքի վրա: Ինչ վերաբերում է շտաբերին, ապա թեկնածուն ինքնատիպ մոտեցում է առաջարկում: Բոլոր հայկական ընտանքիներն իմ շտաբերն են, բոլոր քաղաքացիները ՝իմ վստահված անձինք: Դիտարկմանը, թե այդ մոտեցմամբ զուգահեռաբար շտաբեր պահելու հարցն է լուծվում, թեկնածուն այսպես արձագանքեց:Aram Harutyunyan

«Ես չեմ կարծում, որ շտաբերով է լուծվում հարցը: Շտաբները ժամանակավոր են, եթե մենք չեն կարողանալու մտնել յուրաքանչյուր քաղաքացու օջախ, դա նշանակում է մենք ասելիք չունենք: Իմ կարգախոսն է՝ ես ձեզանից մեկն եմ: Դա նշանակում է ամեն ընտանիքում իմ ներկայությունը կա»:

Եվ վերջապես , քարոզարշավի ամենաանսովոր մեկնարկը. այն կլինի թեկնածուներից Անդրեաս Ղուկասյանինը: Նա հունվարի 21-ից անժամկետ հացադուլ կսկսի: Հիշեցնեմ, որ թեկնածուն դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը: Հանձնաժողովը մերժել էր թեկնածուի դիմումը:

andreas xukasyan

«Դա նշանակում է, որ քարոզարշավից ես զրկում եմ ինձ և մատուցում եմ պետությանը իմ անհամաձայնությունը ընդունված որոշման հետ»:

Ո՞ր դեպքում Անդրեաս Ղուկասյանը կդադաերցնի հացադուլը: «Եթե միջազգային դիտորդները կասեցնեն իրենց առաքելությունն ու դուրս գան երկրից, ես այդ դեպքում դուրս կգամ հացադուլից՝ համարելով, որ փաստը, որ ընտրությունները շինծու են, պարզ է ոչ միայն ինձ, այլ նաև այդ դիտորդական առաքելություններին»:
Մինչ այժմ Անդրեաս Ղուկասյանն իր ծրագրային մոտեցումները ակտիվորեն ներկայացնում էր սոցիլական ցանցերով: Մեզ հետ զրույցում ասաց, որ հունվարի 21-ից պաշտոնապես կդադարեցնի նաև այդ նյութերի տարածումը, իսկ նախատեսված անվճար եթերաժամը կհանձնի քաղաքացիական հանրության ներկայացուցիչներին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button