ԿարևորՀասարակություն

Հայտնի է դարձել զինվորի մահվան պատճառը

zinvorՀայտնի են դարձել զինվորական հոսպիտալում երեկ մահացած զինծառայողի մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է ժամկետային զինծառայող շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանի մահվան պատճառները։ Ըստ այդմ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հունվարի 18–ին՝ ժամը 20:55-ին զինվորը մահացել է «Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախ-նոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո» ախտորոշմամբ։ Նա հոսպիտալ էր տեղափոխվել հունվարի 13-ին:  Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով, այն է՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն:

Թողնել պատասխան

Back to top button