ԿարևորՀասարակություն

Կրկին զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունից խորը ցավով տեղեկացնում են, որ երեկ ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հունվարի 13-ից հոսպիտալում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը՝ ծնված 1994թ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտյոմ Գագիկի Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Թողնել պատասխան

Back to top button