Տնտեսական
Ինչ ճակատագիր կունենան չշահագործվող սեփականաշնորհած տարածքները


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
2013-2014 թթ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը փորձելու է մասնավորեցման ու օտարման ենթակա գույքի գնագոյացման քաղաքականությունն արմատապես փոխել: «Մենք ունենք բավականին շատ չաշխատող գործարաններ»,- ասում է վարչության պետ Արման Սահակյանը: Թե սեփականաշնորհված, սակայն, չաշխատող քանի գործարարն կա Հայաստանում, պատկան մարմինները դեռ ձեռնպահ են մնում կոնկրետ թվեր հնչեցնելուց: «Պետությունը որևէ լծակ չունի այս գործարանների նկատմամբ, սակայն, թող տպավորություն չստեղծվի, որ դա մեզ համար խնդիր չի, դա խնդիր է, ուղղակի մենք մտածում ենք դրանց լուծումների մասին»,- ասել է էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: