ԿարևորՄիջազգային

Դիպուկահարի կրակից սպանվել է «Ալ Ջազիրա»-ի լրագրողը

Սիրիայում կառավարական զորքերի դիպուկահարը սպանել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողին, տեղեկացնում է Лента-ն՝ հղում անելով France presse գործակալությանը։ 33-ամյա լրագրող Մուհամմեդ Հուրանին սպանվել է Դարաա շրջանում, որտեղից ռեպորտաժ է պատրաստել ռազմական գործողությունների մասին: Հեռուստաընկերությունից հաստատել են իրենց աշխատակցի մահվան լուրը։ Մինչև «Ալ Ջազիրա»-ում աշխատանքի անցնելը՝ Հուրանին եղել է սիրիական ընդդիմության ակտիվիստներից։ Նշենք, որ սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում լրագրողի սպանության երկրորդ դեպքն է։ Հունվարի 17-ին Սիրիայում սպանվել էր նաև բելգիացի ռազմական թղթակից Իվ Դեբեն։ Նա նույնպես զոհվել էր դիպուկահարի գնդակից՝ Հալեպում։

Թողնել պատասխան

Back to top button