Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ իրեն աջակցում է “System of a Down”- ի մեներգիչը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ժառանգություն կուսակցություն հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավից առաջ այսօր հանդիպել է լրագրողների հետ, պատասխանել հետաքրքրող բազմաթիվ հարցերի, առաջարկներ ներկայացրել մրցակիցներին, ընդունել է իր  հասցեին հնչեցրած քննադատությունները, մասնավորապես՝ տարբեր Հայաստանների մասին արված ձևակերպման հարցում:
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա նախագահական ընտրություններում ի’ հիմնական մրցակից  համարում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ում և այսօր կոչ արեց կյանքի կոչել իր կազմած 15 կետերը: Նա առաջարկում է ապակուսակցականացնել բոլոր կառույցները` դպրոցները, հիմնարկներ,  էլեկտրացանցեր….

Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է, որպեսզի ով խախտի ընտրական օրենսգիրքը4 պատասխանատվության ենթարկվի օրենքով:
«Հայ մարդն իմ հետ հանդիպման գալու համար չպետք է լուսանկարվի, հետագայում իր քայլի համար պատասխան տալու նպատակով. Դա ահաբեկում է»՝ հրավիրելով Սերժ Սարգսյանին բանավեճի։

Հարկ եղած դեպքում նա չբացառեց բոյկոտի հավանականությունը: Իսկ թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանի հացադուլին միանալու առաջարկին արձագանքեց՝ կոչ անելով վերջինին զերծ մնալ այդ քայլից։

«Հացադուլն ինձ համար պրոբլեմ չէ, բայց կոչ կանեմ չանել դա: Բայց եթե սկսի՝ ես առաջինն  իրեն այցի կգնամ»,- ասաց։

Ըստ «Ժառանգության» հիմնադիրի՝ քաղաքական ուժերի համախմբման  հարց կարող է  առաջանալ, եթե երկրորդ փուլ լինի։ Նա ասաց, որ կանխազգացում ունի, որ այս պայքարը կգնա երկու թեկնածուների միջև` իշխանական ու քաղաքացիական:
Իսկ պատրա՞ստ է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթող թեկնածունին շնորհավորել։ «Կշնորհավորեմ և ավելի՝ հավանական է՝ կընդունեմ շնորհավորանք»,- պատասխանեց լրագրողների հարցին՝ ավելացնելով նաեւ, որ դա չի լինի, սակայն, եթե ընտրությունները վերջին 20 տարվա շարունակությամբ ընթանան։
Դեռ շտաբերի քանակը որոշված չէ, սակայն որոշված է, որ քարոզարշավը կմեկնարի Ազատության հրապարակից երկուշաբթի ժամը 12.00-ին: Նա տեղեկացրեց, որ այս քարոզարշավին իրեն կզորակցությունն է հայտնել “System of  a Down”-ն ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը:
Ամեն դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին հերթին կոչ արեց ՀՀ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին. եթե տանը նստեք, ապա հետո չբողոքեք ու խավարը չանիծեք, ասաց։

Թողնել պատասխան

Back to top button