ԿարևորՔաղաքական

Նարինե Մկրտչյանն իր թեկնածությունը չգրանցելու՝ ԿԸՀ-ի որոշումը բողոքարկում է Վարչական դատարանում

Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված, սակայն 8 մլն ընտրագրավը չվճարելու պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որպես թեկնածու չգրանցված Նարինե Մկրտչյանը հունվարի 17-ին դիմել է Վարչական դատարան և պահանջում է անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 22-Ա որոշումը,- տեղեկանում ենք Նարինե Մկրտչյանի տարածած հաղորդագրությունից:
Վարչական դատարանը գործն ընդունել է վարույթ՝ դատաքննությունը նշանակելով այսօր՝ 14:30-ին: Հաղորդագրությունում նշվում է, որ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիների համար քաղաքականությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների սահմանմանը` ընտրական իրավունքի իրացման համար ունեցվածքային ցենզի բացառմանը: Հայցադիմումում վկայակոչվում են Սահմանադրության մի շարք հոդվածներ:

 

 

Թողնել պատասխան

Back to top button