Քաղաքական

Նարինե Մկրտչյանի դիմումի գործով որոշումը դատարանը կհրապարակի երկուշաբթի

ՀՀ վարչական դատարանը Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի դիմումի գործով որոշումը կհրապարակի հունվարի 21- ին։

Վերջինս պահանջում է անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագահի թեկնածու չգրանցելու մասին որոշումը։ ԿԸՀ- ն որոշումն ընդունել է, քանի որ Նարինե Մկրտչյանը չի ներկայացրել 8 մլն ընտրագրավի անդորրագիրը։

Նիստում դատարանը՝ Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, լսել է հայցվոր Նարինե Մկրտչյանի և նրա ներկայացուցիչ Կարեն Վարդանյանի պարզաբանումները, պատասխանող կողմի՝  ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանի առարկությունը։

Թողնել պատասխան

Back to top button