ԿարևորՀասարակություն

Հարկ վճարողների մոտ ինչ- որ բան է փոխվում. ըստ հանրապետության նախագահի սա օբյեկտիվ գնահատական է

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ: Արարատյան տարածաշրջանային մաքսային ուսումնական կենտրոնում երկրի ղեկավարին ներկայացվել են մաքսային ուսումնական ծրագրերը, մաքսային ծառայողի նոր համազգեստը եւ նորաստեղծ մասնագիտացված համակարգչային լսարանի հնարավորությունները:
ՊԵԿ Արաբկիրի տարածքային հարկային տեսչությունում շրջայցի ժամանակ նախագահը ծանոթացել է ստորաբաժանման կողմից մատուցվող ծառայություններին: Շրջայցն ավարտելով կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչության ուսումնական կենտրոնում` նախագահ Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել կառույցի անցած տարվա գործունեության արդյունքների առնչությամբ` հույս հայտնելով, որ գրանցված արդյունքները կպահպանվեն եւ տեմպերը չեն թուլացվի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ավելի մեծ մուտքեր:
Նախագահը չի կասկածում, որ ռեսուրսները կան: Հանդիպման ավարտին երկրի ղեկավարը պարգեւատրել է կառույցի մի խումբ աշխատակիցների:

Թողնել պատասխան

Back to top button