Հասարակություն

Հայաստանի ճանապարհների 80 տոկոսը հիմնանորոգման կարիք ունի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեր երկրում առկա 3500 կիլոմետր երկարության հանրապետական նշանակության ճանապարհների 80 տոկոսը հիմնանորոգման կաիք ունի, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնեց «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը:
Ըստ նրա՝ ճանապարհների մեծ մասը կառուցվել է ավելի քան 10 տարի առաջ և սպառել է իր շահագործման 5-6 ամյա ժամկետը:
Գլխավոր ճանապարհային նախագիծը, որ այսօր իրականացվում է մեր երկրում, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու լայնածավալ շինարարոյթյունն է: Այն կձգվի Իրանի հետ սահմանից մինչև Վրասատան` Բավրա սահմանակետ:
Մասնավորապես՝ նախատեսվում է Աշտարակ-Գյումրի հատվածում երթևեկությունը դարձնել 4 գոտով` ներկայիս 2 գոտու փոխարեն:
Ընդհանուր առմամբ՝ աշխատանքները կավարտվեն 2017 թվականի վերջին:

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանն այսօր կարևորեց նաև հեռավոր մարզերում ճանապարհաշինարարության իրագործումը: Մասնավորապես՝ այսօր ուշադրության կենտրոնում են Տավուշի եւ Սյունիքի միջհամայնքային ճանապարհները: Ուշադրությունից չի վրիպում և աշխատանքների որակի վերահսկումը: Միայն անցյալ տարի ոչ բավարար աշխատանքի պատճառով 90 մլն դրամի հետգանձում է կատարվել կապալառու կազմակերպություններից:
Եթե անցյալ տարի կատարվել է 70 կմ ավտոճանապարհների վեորանորոգում, ապա այս տարի այդ ցուցանիշը կկազմի 50 կմ, սակայն աշխատանքների ծավալը ավելի մեծ կլինի՝ չհաշված Հյուսիս-Հարավ նախագիծը:

Անդրադառնալով ճանապարհների ձյունից մաքրման աշխատանքներին՝ Հենրիկ Քոչինյանը հայտնեց, որ այս ուղղությամբ աշխատում է, ընդհանուր առմամբ, շուրջ 450 միավոր տեխնիկա, որի մեծ մասը հնամաշ է։

Թողնել պատասխան

Back to top button