ԿարևորՏնտեսական

Հայաստանի հարավային երկաթուղի և Հարավային արագընթաց ճանապարհ. տրվեց Մեղրիից Գագարին ծրագրերի մեկնարկը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր տրվել է «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը: Ծրագրերի իրականացումը նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից է, և դրանց իրագործումը երկրի ռազմավարական խոշորագույն հեռանկարներից է համարվում: Ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղու զարգացման գործում Հայաստանի հետ համագործակցելու են Չինաստանն ու Ռուսաստանը: Տրանսպորտի ու կապի նախարարության և Արաբական Միացյալ էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև այսօր համապատասխան պայմանագրեր են կնքվել: Մոտավոր հաշվարկներով, ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ երեք միլիարդ դոլար է կազմելու: Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյան. «Մենք հիմա սկսել ենք ուսումնասիրություն՝ իրագործելության համար: Դա նշանակում է, որ 18 ամիս ուսումնասիրվելու են, կատարվելու են նախնական նախագծային աշխատանքներ, այսօրվա հաշվարկները լրիվ մոտավոր են, մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ: Ճանապարհը ձգվելու է Մեղրիից մինչև Գագարին, պետբյուջեն ոչ մի պարտավորություն չի ունենալու»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button