ԿարևորՏնտեսական

Երկրի ղեկավարին ներկայացվել են նաև մաքսային նորագույն ուսումնական ծրագրերը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Արարատյան տարածաշրջանային մաքսային ուսումնական կենտրոնի նորագույն տեխնոլոգիաների, ինչպես նաև կենտրոնի կողմից ընձեռվող լայն հնարավորություններին այսօր ծանոթացել է նախագահ Սերժ Սարգսյանը: Արարատյան մաքսատան մասնաշենքում տեղակայված ուսումնական այս կենտրոնում նախագահին ներկայացվել են նաև մաքսային նորագույն ուսումնական ծրագրերը, ինչպես նաև նորաստեղծ մասնագիտացված համակարգչային լսարանը և ծառայողների նոր համազգեստը: Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը ՊԵԿ Արաբկիրի տարածքային հարկային տեսչությունն էր: Այստեղ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ստորաբաժանման կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակը: Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՊԵԿ ստորաբաժանումների շրջայցը կավարտի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության ուսումնական կենտրոնում:

Թողնել պատասխան

Back to top button