Մշակույթ

«Ազդակ» բացառիկը Հայաստանի ու հայության մասին

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Բեյրութում  լույս տեսնող «Ազդակ» օրաթերթն այսօր երեւանում ներկայացրեց իր ամենամյակ բացառիկ հանդեսը։ Գրքում հրապարակված են այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են հիմնականում հայոց աշխարհին, հայությանը:

«Ազդակ» բացառիկում» հրապարակվում են ոչ միայն օրաթերթի աշխատակիցների հոդվաթները։ Հայաստանյան մամուլում չկա այնպիսի  մշակույթ, ինչպիսին կիրառում է «Ազդակը», ասում է գործընկերս՝ Թաթուլ Հակոբյանը, սակայն նա կարծում է, որ կգա ժամանակ, երբ հայաստանյան մամուլն էլ կկիրառի այս մշակույթ։

Սրանք ուղղակի գրքեր չեն, այլ կարևոր տարեգրություններ, հայագիտության կարևոր հատորներ, ասում է լրագրողը։
«Ազդակ» գրքի խմբագիր Մովսես Հերգելյանի խոսքով` նման բացառիկներ հրատարակվել են  ոչ միայն Ամանորին, այլ նաև ապրիլի 24-ին, անկախության օրը: Կարելի է  ասել տարեկան մոտ 3 գիրք է լույս ընծայվում:

Գրքի բացառիկները  նեղ քաղաքական բնույթի չեն: Խմբագրի  համար կարևորն այն է, որ «Ազդակը» երբեք մշակույթը լուսանցքի վրա չի թողնում:

Մշակութը պատկանում է ամբողջ հայությանը և որտեղ որ լինի, հատկապես կարևոր դեպքեր, իրադարձություններ, կարևոր ձեռնարկներ թե’ հայրենիքում, թե’ Սփյուռքի որևէ գաղութում, նաև միջազգայինյ կյանքում, բոլորին «Ազդակն» անդրադառնում է իբրև պարտականություն, ասում է Մովսես Հերգելյանը։
Գիրքը, Թաթուլ Հակոբյանի խոսքով, վաճառվելուց բացի հատկացվում է հայագիտական դպրոցներին։ 50 օրինակ ուղարկվել է Հայաստան՝  շնորհանդեսի համար, հատորը կհատկացվի նաև Ազգային գրադարանին։

Թողնել պատասխան

Back to top button